Ներքին գործերի նախարարությունը տուգանել է 132 անձի արտակարգ դրության խախտման փաստով

 

Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ արտակարգ դրության և պարետային ժամի խախտման 132 նոր դեպք է բացահայտվել։ Մայիսի 12-ի երեկոյան ժամը 21։00-ից մինչև մայիսի 13-ի առավոտյան 06։00-ն ամբողջ երկրի մաշտաբով պարետային ժամի խախտման 109 դեպք է արձանագրվել։ Ուղևորափոխադրման և ճանապարհային երթևեկության խախտման փաստով էլ տուգանվել է 10 անձ։
«Ոստիկանությունը տուգանել է 13 անձի սոցիալական հեռավորություն չպահմանելու և հասարակական տարածության մեջ 3 հոգուց ավելի հավաքվելու համար»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության սահմանած սահմանափակումները, այլապես օրենքով սահմանված կարգով ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ:

13/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google