Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով ՝ դեռ վաղ է
ասել, որ բոլոր սահմանափակումները կհեռացվեն մայիսի 22-ին:
Նախարարը «Իմեդիի» եթերում ասել է , որ Վրաստանում նվազել է
կորոնավիրուսի տարածումը։ Համապատասխանաբար, առողջապահության
նախարարությունը առաջարկել է վերսկսել որոշակի տնտեսական
գործողություններ և վերացնել սահմանափակումները:
Բայց, ըստ Տիկարաձեի սա չի նշանակում , որ բոլոր այն
սահմանափակումները կապված կորոնավիրուսի հետ կհեռացվեն մայիսի
22-ից։
«Տվյալները հաճախակի փոփոխվում են , հետևաբար առայժմ խոսք չկա
սահմանափակումների ամբեղջական վերացման մասին»։
Մենք նախապես չենք խոստանում, որ բոլոր սահմանափակումները կհեռացվեն
մայիսի 22-ին: Սակայն դիտարկումն ընթանում է: Եթե մենք 3-4 օր
վարակակիրների նոր դեպքեր չունենաք, ապա մենք հիմք կունենանք հաշվի
առնելու կարանտինային միջոցառումների ամբողջական վերացումը »,-
հայտարարել է Տիկարաձեն:
Վրաստանում արտակարգ դրության ժամկետը երկարացվել է մինչև մայիսի 22-ը
՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանով: Ավելի վաղ նրան դիմել էր
վարչապետը:
Վերջին տվյալները Վրաստանում կորոնավիրուսային տարածման վերաբերյալ
՝
Հաստատված կորոնավիրուսային դեպքեր - 647
Առողջացած - 372
Մահացած - 11
Կարանտինային ռեժիմում - 4461
Ստացիոնար հսկողության տակ - 394
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխված Վրաստանի քաղաքացիներ –
3
14/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարայն