Մենք դեռ չենք կարող խոստանալ, որ մայիսի 22-ից բոլոր սահմանափակումները կհանվեն․ Տիկարաձե

 

Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով ՝ դեռ վաղ է ասել, որ բոլոր սահմանափակումները կհեռացվեն մայիսի 22-ին:
Նախարարը «Իմեդիի» եթերում ասել է , որ Վրաստանում նվազել է կորոնավիրուսի տարածումը։ Համապատասխանաբար, առողջապահության նախարարությունը առաջարկել է վերսկսել որոշակի տնտեսական գործողություններ և վերացնել սահմանափակումները:
Բայց, ըստ Տիկարաձեի սա չի նշանակում , որ բոլոր այն սահմանափակումները կապված կորոնավիրուսի հետ կհեռացվեն մայիսի 22-ից։
«Տվյալները հաճախակի փոփոխվում են , հետևաբար առայժմ խոսք չկա սահմանափակումների ամբեղջական վերացման մասին»։
Մենք նախապես չենք խոստանում, որ բոլոր սահմանափակումները կհեռացվեն մայիսի 22-ին: Սակայն դիտարկումն ընթանում է: Եթե մենք 3-4 օր վարակակիրների նոր դեպքեր չունենաք, ապա մենք հիմք կունենանք հաշվի առնելու կարանտինային միջոցառումների ամբողջական վերացումը »,- հայտարարել է Տիկարաձեն:
Վրաստանում արտակարգ դրության ժամկետը երկարացվել է մինչև մայիսի 22-ը ՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանով: Ավելի վաղ նրան դիմել էր վարչապետը:
Վերջին տվյալները Վրաստանում կորոնավիրուսային տարածման վերաբերյալ ՝
Հաստատված կորոնավիրուսային դեպքեր - 647
Առողջացած - 372
Մահացած - 11
Կարանտինային ռեժիմում - 4461
Ստացիոնար հսկողության տակ - 394
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխված Վրաստանի քաղաքացիներ – 3

14/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարայն

 

Print