Մայիսի 18-ից , 3-ից ավելի մարդկանց հավաքի սահմանափակումը կհանվի,-
այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության
նիստին։
Ինչ վերաբերում է մեքենայով երթևեկելիս 3 անձից ավելին լինելու
սահմանափակմանը, ապա ըստ Գախարիայի այդ սահմանափուկը մնում է ուժի
մեջ, ինչպես նաև դիմացի նստատեղի արգելքը։
«Մայիսի 18-ից կհանվի 3-ից ավելի մարդկանց հավաքի սահմանափակումը,
ինչպես բաց այնպես էլ փակ տարածության մեջ, բայց սա չի նշանակում , որ
կթույլատրվի ավելի քան 3 անձի երթևեկությունը մեքենայով։ Այս
սահմանափակումն ունի համաճարակաբանական կարևոր նշանակություն, և մենք
հավատում ենք համաճարակաբաններին: Մասնագետների կարծիքը մեր համար շատ
կարևոր է»,- հայտարարել է Գախարիան։
14/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան