Մայիսի 18-ից կթույլատրվի 3-ից ավել մարդկանց հավաքը

 

Մայիսի 18-ից , 3-ից ավելի մարդկանց հավաքի սահմանափակումը կհանվի,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին։
Ինչ վերաբերում է մեքենայով երթևեկելիս 3 անձից ավելին լինելու սահմանափակմանը, ապա ըստ Գախարիայի այդ սահմանափուկը մնում է ուժի մեջ, ինչպես նաև դիմացի նստատեղի արգելքը։
«Մայիսի 18-ից կհանվի 3-ից ավելի մարդկանց հավաքի սահմանափակումը, ինչպես բաց այնպես էլ փակ տարածության մեջ, բայց սա չի նշանակում , որ կթույլատրվի ավելի քան 3 անձի երթևեկությունը մեքենայով։ Այս սահմանափակումն ունի համաճարակաբանական կարևոր նշանակություն, և մենք հավատում ենք համաճարակաբաններին: Մասնագետների կարծիքը մեր համար շատ կարևոր է»,- հայտարարել է Գախարիան։

14/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print