Մայիսի 22-ից հետո արտակարգ դրությունը չի շարունակվի․ Գախարիա

 

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով , Վրաստանի կառավարությունը երկրի համաճարակաբանական խորը վերլուծությունից հետո որոշում է կայացրել՝ չդիմել նախագահին ու խորհրդարանին՝ արտակարգ դրության երկարաձգման նպատակով։
«Բայց սա չի նշանակում, որ կիրառվող սահմանափակումները կվերացվեն ամբողջությամբ և միանգամից», - նշել է Գախարիան: Նա ասել է, որ սահմանափակումների այն մասը, որը, ըստ համաճարակաբանների,ռիսկերի կառավարման այն բարձր մակարդակը, որ մենք այսօր ունենք, պետք է շարունակվի:
Այս նպատակով կառավարությունը դիմել է խորհրդարանին այնպիսի օրենսդրական աջակցության համար, որը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու:
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է անում բնակչությանը հետևել առաջարկություններին:

15/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google