Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայից կորոնավիրուսի հինգ թեստ են ուղարկել հետազոտման

 

Այսօր՝ մայիսի 29-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայից կորոնավրուսի փորձարկման համար 5 թեստ են ուղարկել լաբարատորիա։ Ինչպես ասել է նույն բուժհաստատության տնօրեն Տատա Շենգելիան, պացիենտները Մառնեուլիի և Ծալկայի մունիցիպալիտետներից են։

«Մենք երեկ թեստի նմուշներ չենք ուղարկել։ Այսօր ուղարկել ենք հինգ թեստ և տեսնենք վաղը ինչ պատասխաններ կունենաք»,- ասել է Տատա Շենգելիան։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում 25 օր է ինչ կորոնավիրուս չի հաստատվել։ Մայիսի 6-9-ը թեստավորված 1 635 անձից միայն 2-ի մոտ է կորոնավիրուս հաստատվել։

Մառնեուլիի համայնքը բացվել է մայիսի 18-ին ՝ 55 օրյա կարանտինից հետո։
Մառնեուլին փակվել էր մարտի 22-ից։ Վրաստանի կառավարությունը խիստ կարանտինային ռեժիմ էր սահմանել այն բանից հետո, երբ Մառնեուլիում հաստատվել էր առաջին կորոնավիրուսային դեպքը և չէր բացահայտվել վարակի աղբյուրը։



29/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google