Այսօրվանից ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը կավելանա 125 լարիով

 

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է աշխատողների սոցիալական պայմանների բարելավման գործընթացը: 2020 թվականի հուլիսի 1-ից ոստիկանության ծառայողների աշխատավարձը բարձրացել է 125 լարիով: Այս մասին «Ինտերպրեսնյուս» -ին տեղեկացրել են գործակալությունից: Ըստ նրանց, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծումը խիստ կարևոր է գործակալության պատշաճ գործունեության, իրավապահների և հանրային անվտանգության համար:
«Այս փուլում ներդրվել է վճարովի պրակտիկայի համակարգ, որը ծառայում է նախարարությունում նոր և մոտիվացված անձնակազմի ներգրավմանը: Բացի այդ, նախարարությունն ակտիվորեն իրականացնում է ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը, որն ուղղված է աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանը: Համակարգում իրականացված գործողությունները ծառայում են նախարարության աշխատողների աշխատանքային պայմանների հետագա բարելավմանը և նրանց մոտիվացիայի բարձրացմանը », - նշված է հայտարարության մեջ:



01/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google