Պուտինը կկարողանա նախագահել մինչև 2036 թվականը

 

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հաշվել է Ռուսաստանում հուլիսի 1-ի հանրաքվեի քվեաթերթիկների ավելի քան 70% -ը:
Ըստ նախնական տվյալների ՝ ընտրողների 77% -ը կողմ է սահմանադրական փոփոխություններին, որոնք էլ ավելի են մեծացնում Ռուսաստանի նախագահի լիազորությունները, ըստ էության, հանվում են նախագահական ժամկետի սահմանափակումները, և Վլադիմիր Պուտինը ՝ 2024 թվականից, կամ նախագահական ներկայիս ժամկետը լրանալուց հետո, ևս 2 ժամկետով (յուրաքանչյուրը 6 տարի) կկարողանան զբաղեցնել Նախագահի պաշտոնը:
Ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, բնակչության գրեթե 22% -ը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացվել է նաև Վրաստանի օկուպացված շրջաններում ՝ Հարավային Օսեթիայում և Աբխազիայում:
Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել նաև Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց, որտեղ տեղակայված է նաև Ռուսաստանի Դաշնության շահերի բաժինը ՝ ընդդեմ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների:
Վլադիմեր Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է սկսած 1999 թվականից։



02/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google