Այսօր ՝ հուլիսի 2-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում
կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել։ Ինչպես ասել է «Ռադիո
Մառնեուլիին» նույն բժշկական հաստատության կլինիկական տնօրեն Տատա
Շենգելիան COVID-19- ով վարակվածը Վրաստանի քաղաքացի է ով եկել է
Ադրբեջանից։
«Հիվանդին բերել են Ադրբեջանի սահմանը հատելուց հետո, փաստացի ոչ մի
ախտանիշ չի ունեցել։ Սահմանին թերմոսքրինիգի ժամանակ ջերմություն է
ֆիքսվել և միանգամից մեզ մոտ են տեղափոխել, թեստավորել ենք և
արդյունքում պատասխանը դրական էր»,- ասել է Տատա Շենգելիան։
Հիվանդը արդեն տեղափոխվել է մեկ այլ բուժհաստատություն `բուժման
համար:
Հուլիսի 2-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք
, որից 817-ը առողջացել են, 15-ը մահացել , իսկ 3 080-ը
`կարանտինացված են:
02/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան