Քննություններից առաջ դիմորդները հեռավորություն պահպանելով դրսում սպասում են, այնուհետև ջերմաչափվելով ներս մտնում

 

Ըստ գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆո Գորգոձեի, 08:00-ից հանրապետության բոլոր 24 քննական կենտրոնները սահուն բացվել են։
Ինչպես ասել է լրագրողներին, դիմորդները նախ հեռավորություն պահպանելով սպասում են բակում, այնուհետև ջերմաչափվելով անցնում ներս։
«Այսօր մեկնարկել է միասնական ազգային քննությունները։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել բոլոր դիմորդներին։ Առավոտյան ժամը 08։00-ից բացվել են երկրի մաշտաբով բոլոր 24 քննական կենտրոնները և ներկայացել են դիմորդները։ Նախ և առաջ նրանք հավաքվեցին բակում պահպանելով սոցիալակա հեռավորությունը, այնուհետև աստիճանաբար դեպի ներս։ Մուտք գործելուց առաջ, իհարկե նրանք ջերմաչափվել են, այնուհետև ստուգում են անցել անվտանգության ոստիկանության կողմից, որպեսզի ներս չտանեն իրեր, որոնք չեն թույլատրվում։ Դրանից հետո քննությունն սկսվել է 09։00-ին բոլոր քննական կենտրոններում»,- ասել է Գորգոձեն։

Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներում բնակվող դիմորդներին, ապա Գորգոձեն ասել է, որ նրանց համար կա գրանցման այլընտրանքային կանոն։ Եթե նրանք այսօր չկարողանան քննություն հանձնել, ապա նրանք ընդունվելու են այլընտրանքային ձևով, և նրանք այս առումով խնդիր չեն ունենա:
Ըստ Գորգոձեի ՝ միասնական ազգային քննությունների քննական օրերը երկարաձգվել է համաճարակի պատճառով և, հետևաբար, այս շաբաթ անցկացվելու է միայն վրաց լեզվի և գրականության քննությունը։

Հիշեցնենք, որ միացյալ ազգային քննությունները սկսվել է այսօր։




06/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google