Հանձնիր արյուն 7-ամյա Նատալիայի համար․Մառնեուլիում տեղի կունենա արյան նվիրատվության հավաք

 

7-ամյա Նատալյա Բլիաձեին օգնելու համար Մառնեուլիի մշակույթի տան մոտ տեղի է ունենալու արյան նվիրատվության հավաք:
7-ամյա Նատալյա Բլիաձեի մոտ հաստատվել է սարկոմա հիվանդություն, որը առողջության համար շատ վտանգավոր է։ Երեխան այժմ բուժում է ստանում Իսրայելում, Երուսաղեմի կլինիկայում (Hadassah University hospital - ein kerem), որտեղ նա անցել է քիմիաթերապիայի առաջին փուլը, որին հաջորդել է մի շարք բարդություններ:
Բուժման ամբողջական կուրսի և վիրահատության համար, նախատեսված ծախսերից բացի անհրաժեշտ է 362 620 դոլար։
Վրաստանի արյան ազգային բանկը պատրաստ է 25 000 լարի փոխանցել ընտանիքին ՝ Նատալիային օգնելու համար: Որի համար հարկավոր է, որպեզսի 1000 մարդ արյուն հանձնի:
Արյան նվիրատվությունը հուլիսի 9-ին, ժամը 09: 00-ից կտևի մինչև 15: 00-ն ընկած ժամանակահատվածը, Մառենուլիի մշակույթի տան հարևանությամբ:

06/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google