Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Հայաստանը տեղեկատվություն է թաքցնում վնասի մասին [տեսանյութ]

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն և տեսանյութ է տարածել հայկական կողմից ոչնչացված ռազմական տեխնիկայի և օբյեկտների մասին:
Գործակալության պաշտոնական կայքի համաձայն, «հակառակորդի դեմ ուղղված ուժեղ պատժիչ միջոցների արդյունքում», Ադրբեջանի զինուժերը ոչնչացրել են ՀՀ զինված ուժերի ավելի քան 20 զինծառայող, հետախուզական ստորաբաժանման ռադիոլոկացիոն կայան, ռազմական տրանսպորտային միջոցներ, տանկեր, զրահապատ փոխադրողներ, գումարտակի շտաբի և ռազմական ենթակառուցվածքների։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, հակառակորդ կողմը տեղեկատվություն է թաքցնում վնասի մասին։

14/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google