Ըստ Աջարիայի կառավարության նախագահ Տորնիկե Ռիժվաձեի, Վրաստանի
քաղաքացիները կկարողանան աշխատանքի անցնել Թուրքիայում:
Ինչպես նա նշեց միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո
կայացած ճեպազրույցում, բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են
Թուրքիա մեկնել աշխատանքի, կպահանջվեն ներկայացնել 3-ամսյա պաշտոնական
ծանուցում, որը պետք է տրվի գործատուի կողմից:
«Համակարգման խորհրդի նիստում մենք քննարկեցինք այն քաղաքացիների
մասին, ովքեր ցանկանում են աշխատանքի մեկնել Թուրքիա: Մենք որոշեցինք,
որ Վրաստանի քաղաքացիները և, առաջին հերթին, իհարկե, Աջարիայի
բնակիչները կկարողանան գործուղվել Թուրքիա՝ Թուրքիայի
Հանրապետությունից գործատուի կողմից թողարկված եռամսյա հրավերների
հիման վրա, բայց նրանց վերադարձից հետո նրանք պետք է կարանտինացվեն »,
- ասել է Ռիժվաձեն:
27/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան