Պետության կողմից 200 լարի օգնության ծրագրում այս պահի դրությամբ գրանցված է 852 915 երեխա

Այս պահին 852 915 երեխա գրանցված է համապատասխան պորտալում `պետությունից 200 լարի օգնություն ստանալու համար:


Ինչպես հայտնել են «Ինտերպրեսնյուս»-ին առողջապահության նախարարությունից ՝ սեպտեմբերի 1-ի ժամը 10։00-ի դրությամբ պորտալում գրանցված է 508 037 ծնող և 852 915 երեխա։
Այսօրվանից սկսվում է 200 լարի օգնության համար առաջին փուլում ներկայացված դիմումների փողհատուցումը։ Մինչև 18 տարեկան երեխաների սոցիալական աջակցության ծրագիրը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը:
Միևնույն ժամանակ, ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի, 18 տարին չլրացած քաղաքացիներին փոխանցված միջոցները չեն օգտագործվի անձի բանկային պարտավորությունների կամ որևէ այլ մեխանիզմ և միջոցների համար:
Մինչև 18 տարեկան երեխաների մեկանգամյա 200 լարի սոցիալական աջակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություններին կարող եք ծանոթանալ հղումով ՝ https://daxmareba.moh.gov.ge ։

01/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google