Չնայած 38 նոր հաստատված դեպքին, ուսումնական գործընթացի հետաձգման հետ կապված խոսք չկա․ Գախարիա

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ չնայած այն հանգամանքին, որ այսօր ՝ սեպտեմբերի 2-ին, կա կորոնավիրուսի 38 նոր հաստատված դեպք, դպրոցական գործընթացը հետաձգելու մասին խոսք չկա:

Այս մասին նա հայտարարել է Վրաստանի միջգերատեսչական խորհրդի նիստում:
Ըստ Գախարիայի, դպրոցներում ուսումնական գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 15-ին, և դրա համար պետք է ամբողջությամբ մոբիլիզացվեն կրթության և առողջապահության նախարարությունները:
«Խոսքը նրա մասին է, որ դպրոցներում կրթական գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 15-ին։ Դրա համար կրթության և առողջապահության նախարարությունները պետք է մոբիլիզացվեն։ Մեր պատասխանատվությունն այստեղ շատ բարձր է, որպեսզի ուսումնական գործընթացին ռիսկեր չսպառնան։ Այս ամենի համար անհրաժեշտ է կրթական հաստատություններում խոստորեն պահպանել համապատասխան միջոցները», ասել է Գիորգի Գախարիան։
Գախարիան համապատասխան ծառայություններին կոչ է արել խստացնել անվտանգության միջոցառումները:
«Ուզում եմ դիմել քաղաքի քաղաքապետարան, որպեսզի նորմերը, որոնք հասարակական տրանսպորտի, առևտրի կենտրոնների համար են, այստեղ նույնպես խստացնենք, քանի որ սեպտեմբեր ամիսն է և բոլորը հանգստից վերադառնում են քաղաք, սկսվում է առօրյա կյանքը , աշխատանքը և բոլորս պետք է ընտելանանք այն փաստին, որ, ցավոք, որոշ ժամանակ ստիպված կլինենք ապրել նման սահմանափակումներով ու անհարմարություններով»,- ասել է Գիորգի Գախարիան:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Բուժվել է 17 հիվանդ:
Կառավարության պաշտոնական կայքի ՝ stopcov.ge- ի համաձայն, հանրապետությունում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1548 դեպք, որից 1270 հիվանդ բուժվել է, 19-ը մահացել։
Այս պահին կարանտինում է գտնվում 6059 մարդ, 239-ը գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ: Պաշտոնական տվյալներով ՝ Վրաստանի 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան ՝ բուժման նպատակով:
Այս փուլում Բաթումիում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, դեպքերի մեծ մասը այսպես կոչված Դոնայի կլաստերին են պատկանում։

02/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google