Մառնեուլիի քաղաքապետարանը, նետաձգության կուրսանտների շրջանում,
Վրաստանի չեմպիոն Սալոմե Խարշիլաձեին դրամական պարգև կհանձնի:
Մառնեուլցի չեմպիոնին 1500 լարիի չափով դրամական պարգևատրման հարցին,
Մառնեուլիի սակրեբուլոն աջակել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին կայացած
նիստում։
«Մեր շրջանից, բազմազավակ ընտանիքի մի երիտասարդ աղջիկ, կուրսանտների
շրջանում դարձել է Վրաստանի չեմպիոն, նետաձգության ոլորտում։ Մեր
մունիցիպալիտետի համար, սա է առաջին մեծ հաջողությունը»,- «Ռադիո
Մառնեուլի»-ին տված հարցազրույցում ասել է , Մառնեուլիի սակրեբուլոյի
աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն։
Ըստ Բերիձեի ՝ Սալոմե Խարշիլաձեն հրավիրվել է Վրաստանի նետաձգության
ազգային հավաքական։
Առաջնությունը տեղի է ունեցել Թբիլիսիում օգոստոսի 25-27-ին։
04/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան