«Մենք ակնկալում էինք երկրորդ ալիքը աշնանը, այս գործընթացը սկսվում է» - Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը աստիճանաբար փոխվում է, և ինչպես սպասվում էր, վիրուսի երկրորդ ալիքը սկսվում է աշնանը:


Գախարիայի խոսքով իրավիճակը վերահսկվում է, և խուճապի պատճառ չկա։
«Այսօրվա 57 և երեկվա 44 դեպքերը ուղղակիորեն ցույց են տալիս, որ երկում համաճարակաբանական իրավիճակը դանդաղ փոխվում է։ Սակայն ինչպես մենք սպասում էինք երկրորդ ալիքը փաստացի սկսվել է։ Ակնկալում էինք , որ կլինի աշնանը և հենց աշնանն էլ սկսվեց։ «Այստեղ էականն այն է, որ խուճապի մատնվելու հիմքեր չկան, քանի որ ես լիովին վերահսկում եմ իրավիճակը, և իրավիճակը վերահսկվում է», - ասել է Գախարիան:
Ըստ նրա, համաճարակի առաջին օրերին Վրաստանի առողջապահական համակարգը օրական միջինը 150 PCR թեստ էր անցկացնում, բայց այսօր այդ թիվը հասնում է 6000-7000-ի և հետագայում կբարձրանա 10 000-ի։
«Ինչպես գիտեք, համաճարակի տարածման առաջին իսկ օրվանից Վրաստանի կառավարությունը ժամանակին արագ քայլեր է ձեռնարկել , և այդ քայլերի ամենակարևոր ուղղություններից մեկը վիրուսի տարածման ռիսկերի կառավարումն էր, ինչպես նաև սոցիալական, տնտեսական և նույնիսկ քաղաքական կյանքի հարմարեցումը վիրուսի համատեղ կառավարման պայմաններին :
«Օրինակ ՝ համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը կատարում էր օրական 150 PCR հետազոտություն: Այսօր առողջապահական համակարգը կարող է կատարել միջինը 6000-7000 հետազոտություն և շուտով կկատարի նաև 10 000 հետազոտություն», - ասել է Գախարիան:
10/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google