Երեխաները պետք է վերադառնան դասասենյակներ․ Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ սահմանափակումները, որոնք կարող են դրվել կորոնավիրուսի

համաճարակի ֆոնին, այլևս համակարգային չեն լինի: Ըստ նրա ՝ հատկապես տարրական դասարանների աշակերտները ուսումը պետք է շարունակեն դասասենյակներում։
«Խստագույն կանոններով, կարգապահությամբ, բայց ոչ սահմանափակումներով ՝ մենք հիգիենայի հիմնական կանոններին հետևելով, դիմակ, հեռավորություն և այլն, նախ և առաջ մենք պետք է կանխենք վիրուսի տարածումը:
Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ տեսականորեն հնարավոր է ցանկացած սահմանափակում լինի միայն և միայն նպատակային և տարածքային: Դա չի լինի համակարգային սահմանափակումներ ամբողջ երկրում, չեն լինի համակարգային սահմանափակումներ մեր կյանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, կրթությունը կամ նույնիսկ քաղաքական, ընտրական գործընթացը », - ասել է Գիորգի Գախարիան:
Գախարիան նաև ասել է, որ այսօր կորոնավիրուսի տարածման դեմ ստեղծված Համակարգող խորհուրդը կքննարկի այն փուլերը, որոնց ընթացքում պետք է վերականգնվի ուսումնական գործընթացը:
Վարչապետը նաև ավելացրել է, որ երկրում պետք է վերականգնվի բնականոն կյանքը, ներառյալ կրթական գործընթացը, և երեխաները ՝ հատկապես տարրական դասարանի աշակերտները պետք է վերադառնան դասասենյակներ։

24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google