Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ սահմանափակումները,
որոնք կարող են դրվել կորոնավիրուսի
համաճարակի ֆոնին, այլևս համակարգային չեն լինի: Ըստ նրա ՝ հատկապես
տարրական դասարանների աշակերտները ուսումը պետք է շարունակեն
դասասենյակներում։
«Խստագույն կանոններով, կարգապահությամբ, բայց ոչ սահմանափակումներով
՝ մենք հիգիենայի հիմնական կանոններին հետևելով, դիմակ,
հեռավորություն և այլն, նախ և առաջ մենք պետք է կանխենք վիրուսի
տարածումը:
Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ տեսականորեն հնարավոր է ցանկացած
սահմանափակում լինի միայն և միայն նպատակային և տարածքային: Դա չի
լինի համակարգային սահմանափակումներ ամբողջ երկրում, չեն լինի
համակարգային սահմանափակումներ մեր կյանքի այնպիսի ոլորտներում,
ինչպիսիք են տնտեսությունը, կրթությունը կամ նույնիսկ քաղաքական,
ընտրական գործընթացը », - ասել է Գիորգի Գախարիան:
Գախարիան նաև ասել է, որ այսօր կորոնավիրուսի տարածման դեմ ստեղծված
Համակարգող խորհուրդը կքննարկի այն փուլերը, որոնց ընթացքում պետք է
վերականգնվի ուսումնական գործընթացը:
Վարչապետը նաև ավելացրել է, որ երկրում պետք է վերականգնվի բնականոն
կյանքը, ներառյալ կրթական գործընթացը, և երեխաները ՝ հատկապես
տարրական դասարանի աշակերտները պետք է վերադառնան դասասենյակներ։
24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան