Մառնեուլիում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Մառնեուլիում կորոնավիորւսի մեկ դեպք է հաստատվել։ Նշված տեղեկատվությունը հայտարարել

է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչ Մարինա Էնդելաձեն: «Ռադիո Մառնեուլին» դեռ փորձում է պարզել վարակվածի շփումները։
Միակ կարևոր մարմինը, որն ունի այս տեղեկատվությունը, Մառնեուլիի հանրային առողջապահության կենտրոնն է, բայց նրա ղեկավար Էթեր Լափերաձեն չի ցանկացել «Ռադիո Մառնեուլի»-ի հետ խոսել։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Մառնեուլիում կորոնավիրուսային ոչ մի դեպք չէր հաստատվել։
Այսօր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 259 դեպք։

(Տեղեկատվությունը կթարմացվի)

24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google