Մառնեուլիում կորոնավիորւսի մեկ դեպք է հաստատվել։ Նշված
տեղեկատվությունը հայտարարել
է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչ Մարինա Էնդելաձեն:
«Ռադիո Մառնեուլին» դեռ փորձում է պարզել վարակվածի շփումները։
Միակ կարևոր մարմինը, որն ունի այս տեղեկատվությունը, Մառնեուլիի
հանրային առողջապահության կենտրոնն է, բայց նրա ղեկավար Էթեր
Լափերաձեն չի ցանկացել «Ռադիո Մառնեուլի»-ի հետ խոսել։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Մառնեուլիում կորոնավիրուսային ոչ մի դեպք
չէր հաստատվել։
Այսօր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 259 դեպք։
(Տեղեկատվությունը կթարմացվի)
24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան