Կորոնավիրուսով վարակվածը Շահումյանի տեղահանվածների բնակավայրից է
Կորոնավիրուսով վարակվածը Շահումյանի տեղահանվածների բնակավայրից է
Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում կորոնավիրուսի դեպք է հաստատվել: Նույն կլինիկայի տնօրեն Մանանա Կապանաձեի խոսքով ՝ հիվանդը սեպտեմբերի 23-ին տեղափոխվել է իրենց բժշկական հաստատություն: Նա Մառնեուլի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի տեղահանվածների բնակավայրից է:
«Համաձայն կլինիկայի ներքին կանոնակարգի, մենք յուրաքանչյուր հիվանդի ծառայում ենք որպես պոտենցիալ COVIDհիվանդ: Այս հիվանդի բողոքներից վիրուսի վերաբերյալ որոշակի կասկածներ կային: Հետևաբար, մենք վերցրեցինք անալիզ և ստացանք դրական պատասխան: Համաճարակաբանները ներգրավված են գործընթացում, կապերը հետազոտվում են: Հիվանդը կտեղափոխվի կովիդ-ինֆեկցիոն կլինիկա: Այժմ նա վերակենդանացման պալատում է »,- ասել է Մանանա Կապանաձեն
Արդեն մի քանի ամիս է, Մառնեուլիում կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր հաստատվել։
Այսօր հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք:
Նույն թեմայով ՝ https://www.marneulifm.ge/am/siaxleebi-arm/article/34189-2020-09-24-08-33-18

24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google