Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր 3117 դեպք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 117 նոր դեպք: Այս մասին վերջերս տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում առողջացել է 3 638 մարդ: Վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ևս 45 հիվանդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 85 952 դեպք, որից առողջացել է 68929 մարդ, մահացել է 778-ը։
Կարանտինային տարածքում կա 2797 մարդ, հիվանդանոցային հսկողության տակ ՝ 5662, կովիդհյուրանոցներում ՝ 3 351 մարդ:
Հիշեցնենք, որ Վրաստանի 41 քաղաքացի տեղափոխվել է արտերկրից ՝ բուժման նպատակով:

17/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google