Վրաստանում կորոնավիրուսից 19-ամյա աղջիկ է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 19-ամյա մի աղջիկ է մահացել։


Ըստ AMBEBI.GE- ի ՝ նա սկզբում բուժվել է «Կովիդ» հյուրանոցում: Բարձր ջերմություն գրանցվելուց հետո նրան տեղափոխել են մասնավոր կլինիկա, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Մահացածի հարազատի խոսքով ՝ աղջիկը շաքարային դիաբետ է ունեցել:
Ըստ AMBEBI.GE- ի ՝ աղջկա ընտանիքի անդամները նույնպես վարակված են, սակայն նրանց վիճակը բավարար է:

01/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google