Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վիրուսի 4033 նոր դեպք, -
այս մասին ասել է Կառավարության աշխատակազմի ճեպազրույցում
Միջգերատեսչական
համակարգող խորհրդի գործողությունների պետի տեղակալ Բերդիա
Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի վերաբերյալ վերջին վիճակագրության
մասին:
«Այսօրվա դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի
4033 նոր դեպք: Երկրում Կովիդ -19-ը համաճարակի տարածումից ի վեր
հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 143376 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 4 061 մարդ, մինչդեռ ընդհանուր
թիվն աճել է ՝ կազմելով 121,621:
Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք կորոնավիրուսի մահվան
39 նոր դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ի ի վեր մենք ունենք ընդհանուր
առմամբ 1134 մահ:
Այսօր հայտնաբերված վարակի 4 033 նոր դեպքերից ըստ մայրաքաղաքի և
մարզերի ցուցանիշները հետևյալն են ՝ Թբիլիսիում հայտնաբերվել է 1,705
դեպք, Աջարիայում ՝ 402, Իմերեթիում ՝ 624, Քվեմո Քարթլիում ՝ 286,
Շիդա Քարթլիում ՝ 281, Գուրիայում ՝ 84, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում ՝
273, Կախեթիում ՝ 239, Մցխեթա-Մթիանեթիում ՝ 62, Սամցխե-Ջավախեթիում ՝
68, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում ՝ 9:
Այս փուլում կա 20387 վարակի ակտիվ դեպք, այդ թվում ՝ 6397 մարդ
բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում ՝ 2806-ը ՝ Թբիլիսիի
հիվանդանոցներում, 999-ը ՝ Աջարիայում, 1,241-ը ՝ Իմերեթիում: Այս
փուլում 1058 մարդ ծանր հիվանդ է, այդ թվում ՝ Թբիլիսիում ՝ 507,
Աջարիայում ՝ 154, Իմերեթիում ՝ 223: 466 մարդ գտնվում է արհեստական
շնչառության ներքո , այդ թվում ՝ 215-ը ՝ Թբիլիսիում, 119-ը ՝
Աջարիայում, 47-ը ՝ Իմերեթիում:
Covid հյուրանոցներում է գտնվում 3 798 մարդ, այդ թվում 1 272-ը ՝
Թբիլիսիում, 1 973-ը ՝ Աջարիայում, 291-ը ՝ Իմերեթիում: 10 192 անձ
բուժման կուրսն անցնում է տանը։
1 980 մարդ գտնվում է կարանտինային տարածքներում, այդ թվում 465-ը ՝
Թբիլիսիում, 1,004-ը ՝ Աջարիայում և 31-ը ՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 1-ը պետական սահմանից
կարանտինային շրջաններ է տեղափոխվել 19 641 մարդ:
Այս փուլում 51 765 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, այդ թվում ՝
19203-ը Թբիլիսիում, 11 505-ը ՝ Աջարիայում և 4 996-ը ՝ Իմերեթիում »,
- ասել է Բերդիա Սիճինավան:
02/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան