Վրաստան վերադարձող քաղաքացիները կարանտինային տարածքներ չեն տեղափոխվի

Օտար երկրից Վրաստան վերադարձող քաղաքացիների համար կարգը հեշտացվել: Այս մասին հայտարարել է Համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետի

տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նոր կանոնակարգերի համաձայն ՝ օտար երկրից Վրաստան վերադարձող քաղաքացիներն այլևս կարանտինի չեն ենթարկվի, չնայած նրանք այնուամենայնիվ պետք է ինքնամեկուսացվեն։
Եթե Վրաստանի քաղաքացին ներկայացնի PCR թեստ, որն անցկացվել է վերջին 72 ժամվա ընթացքում, ապա նա կանցնի 8-օրյա ինքնամեկուսացման։
Եթե քաղաքացին վերադառնա երկիր առանց թեստային պատասխանի, նա կանցնի 12-օրյա ինքնամեկուսացման:
«Այն քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանա անցնել ինքնամեկուսացման, պետությունը կապահովի նրանց մեկուսացումը և կտեղավորի հյուրանոցներում», - ասել է Սիճինավան:

02/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google