Բաթումիում ռեստորանները կբացվեն մարտի 1-ից, իսկ Վրաստանի մյուս տարածքներում `մարտի 8-ից

Վրաստանի ողջ տարածքում ռեստորանների աշխատանքը լիովին կվերականգնվի մարտի սկզբից:


Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ կորոնավիրուսային հարցով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, մարտի 1-ից Բաթումիում, իսկ Վրաստանուի այլ տարածքներում `մարտի 8-ից, ռեստորաններ կբացվեն:
«Փակ ռեստորանները կվերսկսեն գործունեությունը, բացառությամբ հանգստյան օրերի, մարտի 1-ից Բաթումիում, իսկ մարտի 8-ից ՝ Վրաստանի մնացած մասերում: Փակ ռեստորանները ստիպված կլինեն խստորեն պահպանել սահմանված առաջարկություններն ու ստանդարտները, որոնք խստորեն վերահսկվելու են համապատասխան գերատեսչությունների կողմից:
Գիտաժողովներն ու թրենինգ-դասընթացները կվերսկսկվի մարտի 1-ից համապատասխան արձանագրությանը համապատասխան», - ասել է Ղարիբաշվիլին:

24․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google