Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի երկիրն ու ժողովրդին միավորելը. Իրակլի Ղարիբաշվիլի

«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր ժողովրդի և ազգի միավորումը»

, - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոջորիում, յունկերների հուշահամալիրում:
«Այսօր ՝ փետրվարի 25-ը, մեր երկրի պատմության ամենաողբերգական ամսաթվերից մեկն է: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ իհարկե այս օրը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում է մեր հերոսների մեծ վաստակը մեր հայրենիքի առջև: Մեր հերոսները, ներառյալ յունկերները, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության և ազատության, այնպես որ այս օրը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ, որ մեր երկրի ուղին, չնայած ժամանակավորապես գրավված է, անցնում է իր ամրապնդման, ժողովրդավարության, տնտեսական զարգացման և մեր երկրի բարգավաճմանը: Սա այն ուղին է, որն ի վերջո կհանգեցնի մեր երկրի միավորմանը: Այստեղ ես կցանկանայի նշել, որ, իհարկե, մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր ժողովրդի և ազգի միավորումը: Ես մեկ անգամ ևս խոնարհվում եմ մեր զոհված հերոսների առջև», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

25․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print