Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրել է նոր փոխվարչապետերի
թեկնածությունը:
Ինչպես նա ասել է կառավարության նիստից առաջ, նշված պաշտոնները
կզբաղեցնեն արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ֆինանսների
նախարար Իվանե Մաչավարիանին:
«Այսօրվանից մենք կունենանք երկու փոխվարչապետ ՝ պարոն Դավիթ
Զալկալիանին և պրն. Իվանե Մաչավարիանին», - ասել է Իրակլի
Ղարիբաշվիլին:
Փետրվարի 22-ին խորհրդարանը վստահություն է հայտարարել Իրակլի
Ղարիբաշվիլիի կառավարությանը: Ներկայիս փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին
չի ցանկացել լինել նախարարների կաբինետում ու հրաժարական է տվել:
25․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան