Ի՞նչ կփոխվի վարորդների համար այսօրվանից. Քանի լարիով են տուգանվելու հին համարանիշներով երթևեկության դեպքում

Այսօրվանից ՝ ապրիլի 1-ից, վարորդները կտուգանվեն հին համարանիշներով երթևեկելու դեպքում:


Հիշեցնենք, որ մեքենայի հին մոդելի պետհամարանիշը օրինական ուժի մեջ էր մինչև 2021 թվականի մարտի 31-ը:
Ինչ վերաբերում է սանկցիաներին, ապա այս խախտումը համարվում է տրանսպորտային միջոցների հաշվառման սահմանված կանոնների խախտում և ենթադրում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: Այս խախտման համար դրամական պատժամիջոցը կազմում է 250 լարի: Այս չափի գումարով վարորդները կտուգանվեն այնքան անգամ, որքան հին պետհամարանիշով կտեղաշարժվեն:

01․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google