Վրաստանում կորոնավիրուսի 761 նոր դեպք է հայտնաբերվել:
Այս մասին վերջերս տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ
stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում առողջացել է 537 մարդ: Վերջին 1
օրում ինը հիվանդ է մահացել կորոնավիրուսից:
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 34201
թեստավորում, այդ թվում 20281-ը անտիգենի թեստով և 13,920-ը` ՊՇՌ:
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման տեմպերն են. Օրական ՝ 2,23 տոկոս,
վերջին 14 օրը ՝ 2,03 տոկոս, վերջին յոթ օրը ՝ 2,5 տոկոս:
Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի
286.406 դեպք, որից առողջացել է 276.084, մահացել է 3849:
229 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 2045 մարդ գտնվում է
հիվանդանոցում հսկողության տակ, 314 մարդ գտնվում է կլինիկական
հյուրանոցում:
Միաժամանակ, ապրիլի 7-ի դրությամբ, Վրաստանում հայտնաբերվել է
կորոնավիրուսի 687 նոր դեպք, վերականգնվել է 327 հիվանդ:
08․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան