Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 761 նոր դեպք, առողջացել է 537 հիվանդ

Վրաստանում կորոնավիրուսի 761 նոր դեպք է հայտնաբերվել:

Այս մասին վերջերս տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում առողջացել է 537 մարդ: Վերջին 1 օրում ինը հիվանդ է մահացել կորոնավիրուսից:
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 34201 թեստավորում, այդ թվում 20281-ը անտիգենի թեստով և 13,920-ը` ՊՇՌ:
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման տեմպերն են. Օրական ՝ 2,23 տոկոս, վերջին 14 օրը ՝ 2,03 տոկոս, վերջին յոթ օրը ՝ 2,5 տոկոս:
Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 286.406 դեպք, որից առողջացել է 276.084, մահացել է 3849:
229 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 2045 մարդ գտնվում է հիվանդանոցում հսկողության տակ, 314 մարդ գտնվում է կլինիկական հյուրանոցում:
Միաժամանակ, ապրիլի 7-ի դրությամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք, վերականգնվել է 327 հիվանդ:

08․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print