Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան
Գամկրելիձեի խոսքով ՝ Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երրորդ
ալիքը:
Այդ մասին Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է Հիվանդությունների
վերահսկման ազգային կենտրոնում կայացած ճեպազրույցում:
«Աշխարհում, Եվրոպայում և մեզ մոտ համաճարակային իրավիճակը հետզհետե
վատանում է: Ինչպես գիտեք, շատ երկրներում սկսվել է կորոնավիրուսի
երրորդ ալիքը: Փաստորեն, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երրորդ
ալիքը սկսվել է նաև մեզ մոտ, », - ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Տեղեկատվության համար ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում
հաստատվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Ընդհանուր առմամբ,
հանրապետությունում արձանագրվել է վարակի 288.755 դեպք:
12․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան