Բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով հնարավոր է սահմանափակումներ դրվեն

Այսօր Վարչապետի նախագահությամբ կգումարվի Համակարգող խորհուրդ,

որտեղ բարդ համաճարակաբանական իրավիճակից ելնելով կորոշվի, արդյոք երկրում լրացուցիչ կանոնակարգեր կսահմանվեն թե ոչ:
Առողջապահության նախարարի խոսքով ՝ աշխատանքային տեսչությունը վերջին շրջանում ինտենսիվորեն մոնիտորինգ է իրականացնում , իսկ տուգանքները ՝ խստացվել են։
«Խորհրդում մենք համակողմանիորեն կքննարկենք այն ցուցանիշները, որոնք հիմք են դառնում երկրում տարբեր կարգավորումների համար: Ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ խորհուրդը նաև կքննարկի, թե որ կազմակերպություններն ու ինչ ուղղություններ են շարունակելու աշխատել», - ասել է Էկատերինա Տիկարաձեն:

21․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google