Ըստ Զաուր Տաբատաձեի, Մառնեուլիում հասարակական տրանսպորտում վերահսկողությունը կխստացվի

Առավտյան ժամերին Մառնեուլիի №1 և №2 միկրոավտոբուսները ծանրաբեռնված են։

Համաճարակի պայմաններում, երբ մարդկանց արգելվում էր ոտքի վրա կանգնել, Մառնեուլիում հասարակական տրանսպորտի նստատեղերի համեմատ ավելի շատ մարդ է կանգնած:
ՍՊԸ «Էքսպրես տուրիստ»-ի N1 եւ N2 տրանսպորտային ընկերությունների ղեկավար Յուրի Սամխարաձեի խոսքով, իրենք մոնիտորինգ են իրականացնում, բայց ինքը այդ հարցով անձամբ կհետաքրքրվի:
«Ո՞վ է ձեզ ասել, դուք ինքնե՞րդ եք դա տեսել: Երբ մենք ստուգում ենք, մարդիկ ոտքի վրա կանգնած չեն լինում: Ես ունեմ մարդիկ, ովքեր ստուգում են և հայտնում ինձ, որ մարդիկ միայն նստատեղերին են նստում: Ես ինքս եմ ստուգելու երկուշաբթի օրվանից»։
Մեկ այլ տրանսպորտային ընկերության ղեկավար Գիգա Ջալաղոնիան ասել է, որ իրենք համակարգված վերահսկում են:
«Նորմալ իրավիճակ է, ուղեւորները շատ են: Համաճարակի պատճառով մարդիկ դժկամությամբ են դուրս գալիս փողոց, իսկ տրանսպորտում ավելի քիչ մարդ կա: Այժմ մեր տրանսպորտում վերահսկողությունն ավելի խստացված է», - ասել է Գիգա Ջալաղոնիան:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»- ին ասել է Մեռնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն, նրանք արդեն սկսել են աշխատել այդ հարցի շուրջ և երկուշաբթի օրվանից `ապրիլի 26-ից, կխստացնեն վերահսկողությունը Մառնեուլիում հասարակական տրանսպորտի նկատմամբ:
«Իհարկե, մենք անպայման կանենք դա: Հիմա մարզում հանդիպում էր պարոն Ամիրան Գամկրելիձեի հետ `ճիշտ նույն թեմայով: Ակնհայտ է, որ մենք պետք է վերահսկողություն իրականացնենք»:
Ըստ Զաուր Տաբատաձեի, Մառնեուլի քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի նկատմամբ վերահսկողության խստացումը կսկսվի ապրիլի 26-ից, և այդ գործընթացում կներգրավվի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը:

23․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google