Մառնեուլիի մանկապարտեզներում դաստիարակչական գործընթացը կվերսկսվի մայիսի 13-ին

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսումնական

գործընթացը կվերսկսվի մայիսի 13-ին: Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարաովի խոսքով ՝ սննդամթերքի մատակարարումը կիրականացվի փուլային տարբերակով ՝ հիմք ընդունելով կնքված պայմանագրերը:
«Հինգշաբթի օրը մենք կսկսենք ուսումնական գործընթացը: Առայժմ, այս փուլում, խանգարող հանգամանքներ չկան», - ասել է Զաուր Քարամովը։
Կառավարության որոշմամբ արձակուրդների ավարտից հետո մայիսի 13-ին վերսկսվելու է դպրոցական ուսուցումը: Բացի այդ, կվերականգնվի նաև քաղաքային երթևեկությունը։

11․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google