Այսօր ժամը 20: 00-ից քաղաքացիները կկարողանան գրանցվել
«Սինոֆարմ» պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալու համար:
Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, դոզանների
միջեւ ընդմիջումը 21-28 օր է: Բուժհաստատության ընտրությունը
կատարվում է ըստ ցանկության:
Ըստ կենտրոնի, մայիսի 12-ից մայիսի 20-ը ամրագրման գրանցումը հասանելի
կլինի այն քաղաքացիների համար, ովքեր նախատեսում են առաջին
պատվաստումից հետո 21-րդ օրը այցելություն ամրագրել «Սինոֆարմ»
պատվաստանյութի երկրորդ դեղաչափի համար:
Բացի այդ, այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են պատվաստման
ամսաթիվը պատվաստանյութի երկրորդ դեղաչափով ամրագրել պատվաստումից
հետո 22-րդ և 28-րդ օրվա միջակայքում, գրանցումը հասանելի կլինի
մայիսի 20-ի ժամը 20: 00-ից:
Պատվաստումները կարող են ամրագրվել booking.moh.gov.ge պլատֆորմի
միջոցով կամ թեժ գիծ զանգահարելով 15 22:
12․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան