Հուլիսի 14-ի դրությամբ Մարնեուլիի երկու հիվանդանոցներում
բուժվում է
18 կովիդ-պացիենտ: «Ավերսի» բժշկական հաստատությունում կա 10
կովիդվարակակիր, իսկ «Ջեո Հոսպիտալում» ՝ 8:
«Ջեո Հոսպիտալ» հիվանդանոցի կլինիկական տնօրեն Թաթա Շենգելայայի
խոսքով, հիվանդանոցում գտնվող վարակակիրներից ոմանք տեղացի են , ոմանք
էլ հարեւան համայնքներից: Շենգելայայի խոսքով ՝ չորս մարդու առողջական
վիճակը համեմատաբար ծանր է, իսկ չորսինը ՝ միջին ծանրության:
«Ավերսի» կլինիկայի մենեջեր Մանանա Կապանաձեն ասում է, որ իրենց
բժշկական հաստատությունում գտնվող բոլոր 10 կովիդ-հիվանդները հարևան
համայնքներից են: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է:
Նշենք, որ կովիդ-հիվանդները բուժվում են Մառնեուլիում գտնվող երկու
բժշկական հաստատություններում ՝ «Ավերսի» և «Ջեո Հոսպիտալ»
հիվանդանոցներում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1663
դեպք, բուժվել է 769, մահացել է 13 հիվանդ:
14․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան