Համաճարակաբանական իրավիճակը Մառնեուլիի կլինիկաներում. Հուլիսի 14-ի վիճակագրություն

Հուլիսի 14-ի դրությամբ Մարնեուլիի երկու հիվանդանոցներում բուժվում է

18 կովիդ-պացիենտ: «Ավերսի» բժշկական հաստատությունում կա 10 կովիդվարակակիր, իսկ «Ջեո Հոսպիտալում» ՝ 8:
«Ջեո Հոսպիտալ» հիվանդանոցի կլինիկական տնօրեն Թաթա Շենգելայայի խոսքով, հիվանդանոցում գտնվող վարակակիրներից ոմանք տեղացի են , ոմանք էլ հարեւան համայնքներից: Շենգելայայի խոսքով ՝ չորս մարդու առողջական վիճակը համեմատաբար ծանր է, իսկ չորսինը ՝ միջին ծանրության:
«Ավերսի» կլինիկայի մենեջեր Մանանա Կապանաձեն ասում է, որ իրենց բժշկական հաստատությունում գտնվող բոլոր 10 կովիդ-հիվանդները հարևան համայնքներից են: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է:
Նշենք, որ կովիդ-հիվանդները բուժվում են Մառնեուլիում գտնվող երկու բժշկական հաստատություններում ՝ «Ավերսի» և «Ջեո Հոսպիտալ» հիվանդանոցներում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1663 դեպք, բուժվել է 769, մահացել է 13 հիվանդ:

14․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print