Վրաստանի քաղաքացին, ով պատվաստվել է կորոնավիրուսի
դեմ և ցամաքային ճանապարհով երկիր կմտնի առանց PCR- ի, 8 օրվա
ընթացքում ինքնամեկուսացման կենթարկվի:
Covid-ի դեմ պատվաստված Վրաստանի քաղաքացին ազատվում է
ինքնամեկուսացումից, եթե նա երկիր է մտնում ցամաքային ճանապարհով, այն
փաստաթղթով, որը հաստատում է, որ նա ավարտել է Covid- ի դեմ
պատվաստման ամբողջական ընթացքը, և ներկայացնում է PCR թեստի բացասական
արդյունք:
Հունիսի սկզբին պետական գերատեսչությունները «Բաթումելեբիին»
հայտնեցին, որ պատվաստված Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործելիս
պարտավոր չեն լինի մեկուսանալ կամ կատարել PCR թեստ:
Երեկ ՝ հուլիսի 20-ին, Վրաստանի սահմանային ոստիկանության ցամաքային
սահմանների պաշտպանության վարչությունում «Բաթումելեբի»-ին ասել են,
որ ՊՇՌ թեստավորում կամ ինքնամեկուսացումը պարտադիր է։
Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացուն ով պատվաստված է և ցամաքային
ճանապարհով մտնում է երկիր, բայց չունի ՊՇՌ թեստի պատասխան, ապա երկիր
մուտք գործելուց հետո ենթակա է 8 օրվա ինքնամեկուսացման։
Մենք Վրաստանի քաղաքացուն ամեն դեպքում թույլ ենք տվել և թույլ ենք
տալիս մուտք գործել Վրաստան, և ինչպես պատվաստված, այնպես էլ
չպատվաստված Վրաստանի քաղաքացիները ցամաքային սահմանին ներկայացնելով
PCR թեստ ազատվում են պարտադիր ինքնամեկուսացումից:
Այսինքն ՝
Պատվաստված Վրաստանի քաղաքացու PCR թեստի վերջին 72 ժամվա ընթացքում
կատարված բացասական պատասխանը անհրաժեշտ է միայն երկիր մուտք
գործելուց հետո հետագա ինքնամեկուսացումից ազատվելու համար:
«Եվ եթե Վրաստանի քաղաքացին պատվաստված չէ, բայց Վրաստան է մտնում
PCR- ով, ապա այս դեպքում թեստը օգնում է նրան ընտրել` մեկուսացման
գնալ, թե չգնալ և երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը նորից
թեստավորվել։
Ի՞նչ կլինի այն դեպքում եթե, պատվաստված Վրաստանի քաղաքացին գնա օտար
երկիր և նույն օրը վերադառնա Վրաստան: - Ըստ ցամաքային սահմանի
պաշտպանության վարչության, երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է
բացասական պատասխան ներկայացնել, վերջին 72 ժամում կատարված
`ինքնամեկուսացումից ազատվելու համար:
«Կանոնակարգի համաձայն, պատվաստված Վրաստանի քաղաքացին, որը Վրաստան է
մտնում , նույնպես պետք է ներկայացնի PCR թեստի պատասխան, որն
իրականացվելու է այն երկրում, որտեղից նա մուտք է գործում: Այստեղ,
քանի որ կա սահմանային անցում, նշանակություն չունի ՝ մեկ օրով թե
ավելի երկար եք գտնվել օտար երկրում: Եթե նա թեստի պատասխանը չունենա,
ինքնամեկուսացման կենթարկվի», -այս մասին ասել են վարչությունից:
Ըստ վարչության, օրինակ, եթե պատվաստված Վրաստանի քաղաքացին
թեստավորվի Վրաստանում և թեստը հանձնելուց հետո 72 ժամվա ընթացքում
լքի երկիրը և կրկին վերադառնա, նա այս թեստով կազատվի
ինքնամեկուսացումից:
Ինչ վերաբերում է Վրաստան օդային ճանապարհով մուտք գործելուն, ապա
պատվաստված ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները
պարտավոր չեն PCR պատասխան ներկայացնել անցակետում և կարող են ազատ
երկիր մուտք գործել միայն կովիդ-պատվաստումով- ով:
Ինչու՞ է օտարերկրյա քաղաքացու համար ցամաքային ճանապարհով մուտք
գործելիս PCR թեստ ներկայացնելը պարտադիր և օդային ճանապարհով մուտք
գործելու դեպքում ոչ: Միևնույն ժամանակ, եթե պատվաստված Վրաստանի
քաղաքացին ցամաքային ճանապարհով մուտք է գործում , ինչու նա պետք է
գնա ինքնամեկուսացման, ի տարբերություն նույն պայմաններով օդային
ճանապարհով մուտք գործող քաղաքացիների:
Վրաստանի կառավարության թեժ գծից «Բաթումելեբի»-ին ասել են, որ,
ընդհանուր առմամբ, ավիաընկերությունները հրահանգներ ունեն, և ցանկալի
է, որ ուղևորներին թույլատրվի միայն PCR պատասխանով: Այնուամենայնիվ,
պատվաստված քաղաքացիների դեպքում ավիաընկերությունն ինքն է որոշում
կայացնում ՝ պահանջել թե ոչ բացասական թեստի պատասխան»:
21․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան