Հուլիսի 26-ից Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել Բուլղարիայի տարածք
Ըստ Բուլղարիայի առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 24-ի հրամանագրի, հուլիսի 26-ից Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել Բուլղարիայի տարածք, – ասվում է Բուլղարիայում Վրաստանի դեսպանության տարածած տեղեկատվության մեջ՝ ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների:

Դեսպանատան փոխանցմամբ, կարգադրությունը չի տարածվում Վրաստանից մեկնող Բուլղարիայի քաղաքացիների, բնակիչների և նրանց ընտանիքների վրա, ովքեր պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան երկիր մուտք գործելու համար՝ անկախ նրանից, թե արդյոք նրանք անցել են պատվաստման լիարժեք կուրս.

Print E-mail
FaceBook Twitter Google