Sinopharm պատվաստանյութը Մառնեուլի կբերվի հավանաբար ուրբաթ օրը

Կորոնավիրուսի դեմ պատվաստումնեը ընթանում են Մառնեուլիի քաղաքապետարանի երկու

կլինիկաներում ՝ «Ջեո Հոսպիտալ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում և «Ջեո Հոսպիտալի» ծննդատան և ամբուլատոր կենտրոններում:
Այս փուլում քաղաքապետարանում առկա են կորոնավիրուսային պատվաստանյութերի երեք տեսակ: Ինչպես «Ռադիո Մառնեուլի» - ին հայտնել է Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կլինիկական տնօրեն Տատա Շենգելայան, Pfizer- ի առաջին դեղաչափը և Sinopharm- ի երկրորդ դեղաչափը կարելի է ներարկել այս փուլում արդեն գրանցվածների համար:
Pfizer-ով պատվաստումների գործընթացը սկսվել է հուլիսի 26-ին Մառնեուլի «Ջեո Հոսպիտալ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում, որի համար գործարկվել է պատվաստման լրացուցիչ կաբինետ:
Ինչ վերաբերում է «Ջեո Հոսպիտալ»-ի ծննդատան և ամբուլատոր կենտրոնին, ապա առայժմ այստեղ կարելի է պատրաստվել միայն չինական արտադրության սինովակով: Sinopharm- ի առաջին և երկրորդ դեղաչափերը բժշկական հաստատությանը հասանելի կլինեն ուրբաթ օրը: Այս փուլում անհնար է գրանցվել Booking.moh.gov.ge կայքում ՝ Մառնեուլիում Sinopharm պատվաստանյութ (առաջին և երկրորդ դոզան) ստանալու համար: Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կլինիկական տնօրենը «Ռադիո Մառնեուլի» - ին հայտնել է, որ պորտալում Sinopharm պատվաստանյութի համար գրանցումը հնարավոր կլինի ծննդատան և ամբուլատոր կենտրոնում նոր դեղաչափեր ստանալու հետ մեկտեղ:

27․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google