Այսօր ՝ հուլիսի 29 -ին, «Վրացական երազանքը» Քենան Օմարովին
առաջադրել
է որպես Մառնեուլի քաղաքապետի թեկնածու: «Ռադիո Մառնեուլին» փորձել է
հարցազրույց վերցնել քաղաքապետի թեկնածուից ՝ պարզելու, թե ինչ
ծրագրեր ունի նա, սակայն Քենան Օմարովը, այս պահին, ձեռնպահ է մնացել
մեկնաբանություններից և խոստացել առաջիկա օրերին խոսել իր ապագա
ծրագրերի մասին:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի» -ին հայտնել է Մառնեուլիի սակրեբուլոյի
նախագահ, «Վրացական երազանքի» Մառնեուլի նախընտրական շտաբի ղեկավար
Ամիրան Գիորգաձեն, Քենան Օմարովը միակն էր, ում թեկնածությունը
քննարկվում էր կուսակցությունում:
«Ինչպես գիտեք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, մոտ երկու ամիս անց: «Վրացական
երազանք» կուսակցությունը Քենան Օմարովին առաջադրել է Մառնեուլիի
քաղաքապետի պաշտոնում: Քենանը տարիներ շարունակ եղել է ռեսուրս
կենտրոնի ղեկավարը, նա ճանաչելի դեմք է, և մենք գիտենք, որ նա կունենա
մեր բնակչության մեծ աջակցությունը, և դրա համար ենք որոշել, որ նա
լինի Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու »,- «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է
Ամիրան Գիորգաձեն։
Քենան Օմարովը Մառնեուլիի քաղաքապետի տեղակալն է: Մինչ քաղաքապետի
տեղակալ դառնալը Օմարովը մի քանի տարի ղեկավարել է Մառնեուլիի
ռեսուրսային կենտրոնը:
29․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան