Վերջին 24 ժամվա ընթացքում Մառնեուլիում հայտնաբերվել է կորոնավիրուսի մոտ 20 դեպք
Մառնեուլիի մունիցիպալիտետում հուլիսի 29 -ի վիճակագրությամբ
հաստատվել
է կորոնավիրուսի մոտ 20 դեպք: Մառնեուլիի քաղաքապետի ժամանակավոր
պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն հայտնել է այս մասին և նշել, որ վերջին
շրջանում վարակվածների թիվն ավելացել է, սակայն իրավիճակը տագնապալի
չէ:
«Այս փուլում մենք Մառնեուլի մունիցիպալիտետի տարածքում չունենք
տագնապալի իրավիճակ, սակայն աճ կա: Երեկվա տվյալներով ՝ մինչև 20 դեպք
է գրանցվել: Մունիցիպալիտետում , որտեղ կա մոտ 140,000, սա չպետք է
տագնապալի լինի, բայց, այնուամենայնիվ անցանկալի է: Քանի որ նախորդ
ժամանակահատվածում մենք ավելի լավ իրավիճակ ունեինք: Անհրաժեշտ են
կանխարգելիչ միջոցառումներ, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի
մարդկանց տրամադրենք տեղեկատվություն ՝ առաջարկություններին հետևելու
համար: Բացի այդ, Մառնեուլիում պատվաստման գործընթացը, ըստ ներկա
տվյալների, ինտենսիվ է: Շատ տեղեր են ամրագրված: Օրվա ընթացքում ՝
80-ից 100 կամ մի փոքր ավելի շատ մարդ է պատվաստվում , ինչը վատ չէ,
բայց տեսնենք, թիվը պետք է ավելի շատ ավելանա »,- ասել է Զաուր
Տաբատաձեն
Քվեմո Քարթլիում 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 149
դեպք: Վրաստանի ամբողջ տարածքում ՝ 2712 -ը, ապաքինվել է 1561 -ը,
մահացածների թիվը ՝ 25 -ը:
30․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան