Վերջին 24 ժամվա ընթացքում Մառնեուլիում հայտնաբերվել է կորոնավիրուսի մոտ 20 դեպք
Մառնեուլիի մունիցիպալիտետում հուլիսի 29 -ի վիճակագրությամբ հաստատվել է կորոնավիրուսի մոտ 20 դեպք: Մառնեուլիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն հայտնել է այս մասին և նշել, որ վերջին շրջանում վարակվածների թիվն ավելացել է, սակայն իրավիճակը տագնապալի չէ:
«Այս փուլում մենք Մառնեուլի մունիցիպալիտետի տարածքում չունենք տագնապալի իրավիճակ, սակայն աճ կա: Երեկվա տվյալներով ՝ մինչև 20 դեպք է գրանցվել: Մունիցիպալիտետում , որտեղ կա մոտ 140,000, սա չպետք է տագնապալի լինի, բայց, այնուամենայնիվ անցանկալի է: Քանի որ նախորդ ժամանակահատվածում մենք ավելի լավ իրավիճակ ունեինք: Անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումներ, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդկանց տրամադրենք տեղեկատվություն ՝ առաջարկություններին հետևելու համար: Բացի այդ, Մառնեուլիում պատվաստման գործընթացը, ըստ ներկա տվյալների, ինտենսիվ է: Շատ տեղեր են ամրագրված: Օրվա ընթացքում ՝ 80-ից 100 կամ մի փոքր ավելի շատ մարդ է պատվաստվում , ինչը վատ չէ, բայց տեսնենք, թիվը պետք է ավելի շատ ավելանա »,- ասել է Զաուր Տաբատաձեն
Քվեմո Քարթլիում 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 149 դեպք: Վրաստանի ամբողջ տարածքում ՝ 2712 -ը, ապաքինվել է 1561 -ը, մահացածների թիվը ՝ 25 -ը:

30․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google