Այսօրվանից Վրաստանում սկսվում է երեխաների պատվաստումը

Այսօրվանից Վրաստանում թույլատրվում է 12 տարեկանից սկսած

երեխաների պատվաստումը: Խոսքը այն դեռահասների մասին է, ովքեր պատկանում են ռիսկային խմբերին:
Երեխաները կպատվաստվեն միայն Pfizer պատվաստանյութով:
«Մենք այս փուլում խորհուրդ ենք տալիս 12 -ից 15 տարեկան երեխաների պատվաստումը միայն քրոնիկ հիվանդությունների դեպքում: Չնայած եվրոպական շատ երկրներ այս տարիքային խմբում լայնածավալ պատվաստումների որոշում են կայացրել, մենք առաջին փուլում կենտրոնացած են միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող 12-15 տարեկան երեխաների վրա: Այստեղ նույնպես կան խմբեր, որոնք հաճախակի ճանապարհորդության կարիք ունեն, կամ արդեն պատվաստվել են այլ երկրում և Վրաստան վերադառնալուց հետո երկրորդ դոզան են ստացել: Իհարկե, նրանց պահանջները կդիտարկվեն անհատական հիմունքներով եւ կկատարվեն », - ասել է Թամար Գաբունիան:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
11.10.2021

 

Print