Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1530 նոր դեպք, ապաքինվել է 1848 մարդ

Վրաստանում կորոնավիրուսի 1530 նոր դեպք է հայտնաբերվել:

Տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1848 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 17,711 թեստավորում, այդ թվում ՝ արագ հակագենի թեստը ՝ 11,033, ՊՇՌ թեստ ՝ 6,678:
Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են ՝ օրական ՝ 8.64%, վերջին 14 օրը ՝ 6.25%, վերջին 7 օրը ՝ 7.6%:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 635,583 դեպք, որից 602,372 -ն ապաքինվել են, 9,269 -ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1,874,845 պատվաստում, օրական 3,442 պատվաստում:
71 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, հիվանդանոցում հսկողության տակ է 4 514 մարդ, կլինիկական հյուրանոցում ՝ 703 մարդ:
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 10 -ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 2490 դեպք, ապաքինվել է 2056 մարդ, մահացել ՝ 25 -ը:



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
11.10.2021

 

Print