Մառնեուլիի մունիցիպալիտետում 2021 թվականի հոկտեմբերի 7 –ի
տվյալներով կորոնավիրուսից մահացել է 16 մարդ:
Մահացության վիճակագրությունը կազմվում է տեղական հանրային
առողջության կողմից: Կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեն հաստատել է, որ
կորոնավիրուսային ժամանակահատվածում մահացության դեպքերն ավելացել են:
Օրինակ, անցյալ տարի գրանցվել էր մահվան 49 դեպք: Այս թվերը չեն
արտացոլում ճշգրիտ տվյալները, քանի որ նրանք մահվան դեպքեր չեն
գրանցել կլինիկայում: Կարելի է ենթադրել, որ Մառնեուլիում մահացության
դեպքերը շատ ավելի շատ են եղել, քան կարելի է տեսնել պաշտոնական
տվյալներից:
«2020-ին մահացածների թիվը 49 է, որը հիմնականում աշնանն էր ՝
հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ վարակը մասսայական
տարածում ուներ: 2021 թվականից ի վեր կա 16 մահվան դեպք», - «Ռադիո
Մառնեուլի»-ի հետ զրույցում ասել է Լափերաձեն:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով ՝
մահացության աճի հիմնական գործոնը COVID-19 համավարակն էր: 2020
թվականին Վրաստանում մահացությունն աճել է 8,3%-ով, աճը վերաբերում է
երկրի բոլոր շրջաններին: Ըստ «Սաքստատ» -ի հրապարակած զեկույցի ՝
անցյալ տարի երկրում 50 537 մարդ է մահացել։
2020 թվականին Քվեմո Քարթլիում մահացել է 4892 մարդ: 2019 -ի համեմատ
մահացության աճը 520-ով։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
11.10.2021