ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ը կայցելի Վրաստան:
Սա կլինի Խավիեր Կոլոմինայի առաջին այցը Վրաստան ՝ որպես Յենս Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչ:
«Մենք հանդիպեցինք ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի նոր ներկայացուցչի հետ: Երկուշաբթի նա իր առաջին այցը կկատարի Վրաստան եւ կհանդիպի վրացի պաշտոնյաների հետ: Սա շատ կարեւոր այց է, քանի որ Խավիեր Կոլոմինան այս կարգավիճակով առաջին անգամ կայցելի Վրաստան: Սա շատ լավ հնարավորություն է նրա հետ քննարկելու, թե ինչպիսին են մեր տեսլականները ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչպես ենք տեսնում Վրաստանի ապագան ինտեգրման ճանապարհին »,- ասել է Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
18.10.2021


{{AUDIO}}

Print E-mail
FaceBook Twitter Google